ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Կենգուրուի» հաղթողները

«Կենգուրուի» հաղթողները
03.07.2014 | 17:04

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսում հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը, «Կենգուրու» ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը ամփոփել են առարկայական օլիմպիադաների և «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի այս տարվա արդյունքները: Ասուլիսին ներկա են եղել նաև «Կենգուրու» մրցույթի 8 հաղթողները:

Նշելով, որ Հայաստանի կառավարության գերակա միջոցառումներում կարևոր տեղ է գրավում կրթության որակի բարելավումը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշել է, որ այս օրերին Հայաստանի դպրոցականների օլիմպիական խումբը պատրաստվում է մեկնել Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն՝ մասնակցելու մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային: Օլիմպիականներից մեկը «Կենգուրու» մրցույթի հաղթողներից էր: «Եվ առարկայական օլիմպիադաները, և՛ «Կենգուրու» մրցույթն ուղղված են կրթության որակի բարելավմանը և նպատակ ունեն հայտնաբերել, գնահատել, խրախուսել բոլոր այն աշակերտներին, ովքեր բարձր առաջադիմություն ունեն»,- նշել է Ն.Հովհաննիսյանը՝ հավելելով, որ տարեցտարի ավելանում է և «Կենգուրու» մրցույթի և միջազգային օլմպիադաների մասնակից աշակերտների թիվը: Ն. Հովհաննիսյանը տեղակացրել է, որ Հայաստանի 28 դպրոցականներ 6 առարկաներից միջազգային օլիմպիադաների մասնակցելու ուղեգրեր են ստացել: «Այս երեխաները՝ խոսքը օլիմպիականների ու «Կենգուրու» մրցույթի հաղթողների մասին է, մերօրյա հերոսներ են, մեր երկրի ու հասարակության ապագան»,- նշել է հանրակրթության վարչության պետը: «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանի տեղակացմամբ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին այս տարի ՀՀ և ԼՂՀ 1040 դպրոցներից մասնակցել է 3-րդ-ից 12-րդ դասարանների շուրջ 44 հազար աշակերտ: «Կենգուրու 2014»-ն այս տարի ունի 1469 մրցանակակիր աշակերտ, որոնցից 617-ը գրանցել են լավագույն արդյունք և արժանացել նաև պատվոգրի: Ակտիվ են եղել հատկապես մարզային դպրոցները՝ մասնակիցներից 16200-ը եղել է մարզային և գյուղական դպրոցներից: «Կենգուրու-2014»-ում հաղթող ճանաչված ութ աշակերտներից 4-ը նույնպես մարզերից են: Մրցույթը Հայաստանում անցկացվում է 6-րդ անգամ՝ «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: «Մրցույթի մասնակցությունը տարեցտարի աճում է ամբողջ աշխարհում: Այս տարի «Կենգուրու»-ին մասնակցել է 60 երկրի 7 միլիոն երեխա և շատ կարևոր է, որ Հայաստանի դպրոցականները ևս մասնակից են դառնում այդ մաթեմատիկական շարժմանը: Ի սկզբանե, երբ մրցույթը նոր էր ներմուծվում, ակնկալում էինք, որ Հայաստանում մասնակցությունը մեծ կլինի, քանի որ հայ երեխաներին բնորոշ են մաթեմատիկական հակումները: Մենք նպատակ ունեինք նորովի մատուցել մաթեմատիկան. «Կենգուրու»-ում չկա նախնական ընտրություն, ցանկացած երեխա կարող է մասնակցել և փորձել իր ուժերը՝ աշխարհի 7 միլիոն այլ երեխանների հետ» ,-նշել է Դավիթ Սահակյանը հավելել, որ հնարավորություն է Հայաստանի երեխաների համար՝ հաջողությունների հասնելու գիտելիքների շնորհիվ:


«Կենգուրու 2014»-ի հաղթողներ են ճանաչվել հետևյալ աշակերտները՝


Զարուհի Հակոբյան 4-րդ դաս. Երևան Գառնիկ Ադդարյանի անվան թիվ 133 հ/դ
Զինա Ղազարյան 4-րդ դաս. Լոռու մարզ Մղարթի հ/դ
Նաիրա Շահբազյան 4-րդ դաս. Լոռու մարզ Մեծավանի թիվ 2 մ/դ
Էրիկ Մելիքյան 4-րդ դաս. Լոռու մարզ Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20
մ/դ
Մերի Ավետիսյան 4-րդ դաս Շիրակի մարզ Գյումրու Ֆ. Վերֆելի անվան թիվ 40
հ/դ
Ալբերտ Գևորգյան 11-րդ դաս. Երևան «Քվանտ» վարժարան
Էդուարդ Միհրանյան 12-րդ դաս. Երևան «Այբ» ավագ դպրոց
Տիգրան Շախկյան 12-րդ դաս. Երևան ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի
անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց:

Դիտվել է՝ 2532

Մեկնաբանություններ